Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Երեխաների դաստիարակությունը՝ տիբեթյան տեսությամբ

Երեխաների դաստիարակությունը՝ տիբեթյան տեսությամբ

Տիբեթյան դաստիարակության ամենակարևոր գործոնը երեխային նսեմացնելու և ծեծի բացակայությունն է: Fit4brain.com-ը ներկայացնում է երեխաների տիբեթյան դաստիարակության հիմնական կանոնները..:

Երեխայի դաստիարակության առաջին փուլը երեխայի ծննդից մինչև 5 տարեկան ընկած ժամանակահատվածն է: Այդ տարիքում երեխայի հետ պետք է վարվել ինչպես արքայի հետ: Եթե նա որևէ վտանգավոր բան է անում, պետք չէ սարսափելի դեմքով նայել նրան, քանի որ երեխան դիմախաղի լեզուն շատ ավելի լավ է հասկանում: Եթե նա թանկարժեք իր է կոտրել, պատիժը որպես ճնշում է ընկալում, քանի որ նա դրա արժեքը չգիտի:

Երկրորդ փուլը 5-ից 10 տարեկանն ընկած ժամանակահատվածն է: Այդ տարիքում երեխայի հետ պետք է վարվել ինչպես ծառայի հետ: Կարելի է պատժել չկատարած պահանջի կամ խնդրանքի համար, սակայն՝ ո՛չ ծեծի միջոցով: Այդ տարիքում երեխայի մոտ ակտիվ զարգանում է ինտելեկտը, նա պետք է սովորի վերլուծել: Այդ ժամանակահատվածում մ՛ի վախեցեք ծանրաբեռնել նրան գիտելիքներով:

Երրորդ փուլը 10-ից 15 տարեկանն ընկած ժամանակահատվածն է: Այդ տարիքում արդեն նրա հետ պետք վարվել ինչպես հավասարը՝ հավասարի: Խորհրդակցե՛ք նրա հետ բոլոր կարևոր հարցերի շուրջ, օգնե՛ք ինքնուրույնություն ձեռք բերել: Սեփական կամքը թելադրեք շատ նրբանկատորեն, խուսափե՛ք ուղղակի արգելքներից, քանի որ այդ տարիքում սեփական մտածելակերպ է ձևավորվում:

Վերջին՝ չորրորդ փուլն սկսվում է 15 տարեկանից: Արդեն պետք է սկսել հարգալից վերաբերվել երեխային, քանի որ դաստիարակելու ժամանակն անցել է, և մնում է միայն վայելել այն, ինչ հաջողվել է ներդնել:

Այս կանոններին չհետևելը կհանգեցնի.

 

Եթե ճնշեք մինչև 5 տարեկան երեխային, կճնշեք նրա կենսական ակտիվությունը, կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, ինտելեկտը, նրան կսովորեցնեք ենթարկվել բիրտ ուժին:

Եթե շարունակեք երես տալ երեխային 5 տարեկանից հետո, ապա նա անաշխատունակ կլինի և զերծ հոգևոր ջանքերից:

Եթե 10 տարեկանից հետո երեխային խնամեք՝ ինչպես ամենափոքրիկին, ապա նա կմեծանա առանց ինքնավստահության, կախված կլինի առավել ինքնուրույն ընկերներից:

Եթե չհարգեք երեխային 15 տարեկանից հետո, ապա նա երբեք չի ների ձեզ և կհեռանա առաջին իսկ հնարավորության դեպքում:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. er.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ